Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

262 միջոցառում և դուք Մաքսային միության անդամ եք

262 միջոցառում և դուք Մաքսային միության անդամ եք
02.02.2014 | 14:56

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», որ կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց»: Փաստաթուղթն ունի 249 էջ, ներառում է 262 միջոցառում։

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ